ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պայթյուն՝ Պակիստանում. 10 մարդ զոհվել է

Պայթյուն՝ Պակիստանում. 10 մարդ զոհվել է
13.10.2012 | 12:50

Ավելի քան 10 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այդ մասին հաղորդում են ոստիկանության ներկայացուցիչները։ Նրանց տվյալներով՝ պայթյունն իրականացրել է մահապարտը։ Հարձակման թիրախը եղել են կառավարամետ ռազմական կազմավորումները։

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ